Logo

Մահացել է Մինո Ռայոլան

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:16 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

Մահացել է ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան: Մահվան պատճառը ծանր հիվանդությունն է: 54-ամյա իտալացու մահվան մասին պաշտոնական հայտարարություն է տարածել գործակալի ընտանիքը նրա թվիթերյան էջում:

Անսահման վշտով հայտնում ենք երբևէ եղած ամենահոգատար ու զարմանալի ֆուտբոլային գործակալի մահվան լուրը: 
Մինոն նույն ուժով պայքարեց մինչև վերջ, որը ցուցաբերում էր բանակցությունների սեղանին՝ իր ֆուտբոլիստներին պաշտպանելու համար: Ինչպես միշտ, Մինոն մեզ հպարտություն պարգևեց ու այդպես էլ դա չհասկացավ:
Մինոն իր աշխատանքով շոշափեց մեծ թվով կյանքեր ու նոր գլուխ գրեց ժամանակակից ֆուտբոլի պատմության մեջ: Նրա ներկայության կարիքը հավերժ կզգացվի: Մինոյի՝ ֆուտբոլը ֆուտբոլիստների համար ավելի լավ տեղ դարձնելու առաքելությունը կշարունակվի նույն ոգով:
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին այս դժվարին ժամանակահատվածում ստացած ահռելի աջակցության համար ու խնդրում ենք հարգել ընտանիքի և ընկերների գաղտնիությունն այս վշտալի պահին:
Ռայոլայի ընտանիք

Հիշեցնենք, որ օրեր առաջ  նման տեղեկություն էր հաղորդվել տարբեր լրատվականների կողմից, որը, սակայն, հերքել էր Ռայոլայի օգնականը՝ գրառում կատարելով գործակալի թվիթերյան էջում:

Մինո Ռայոլան Հենրիխ Մխիթարյանի և բազմաթիվ այլ ֆուտբոլային աստղերի գործակալն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա