Logo

Մահացել է Ռիչարդ Ռոջերսը՝ հայ-թեք ոճի «հայրը». Ահա նրա ամենահետաքրքիր աշխատանքները

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 21.12.2021Լրահոս
Ռիչարդ Ռոջերս

Դեկտեմբերի 18-ին Լոնդոնում 88 տարեկան հասակում մահացել է ճարտարապետ Ռիչարդ Ռոջերսը։ Ռենցո Պիանոյի, Նորման Ֆոսթերի և Նիկոլաս Գրիմշոյի նման` Ռոջերսը համարվում է բարձր տեխնոլոգիաների ոճի հիմնադիրը և աշխարհի ամենաազդեցիկ ճարտարապետներից մեկը։ Ռոջերսի, թերևս, ամենահայտնի ստեղծագործությունը՝ Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնն է՝ կառուցված 1977 թվականին: Նա մասնակցել է նաև Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի, Լոնդոնում Lloyd’s ապահովագրական գործակալության, Մադրիդի Բարախաս միջազգային օդանավակայանի և այլ շենքերի նախագծման աշխատանքներին։

Առանձնացրել ենք ճարտարապետի ամենանշանավոր աշխատանքներից 5-ը՝

Ծնողների տուն – Ուիմբլդոնի տուն. Ուիմբլդոն, 1967-1970 թթ

Ռոջերսի առաջին նախագծերից մեկը պատրաստված է հավաքովի կառույցների միջոցով: Այս պարզ ուղղանկյուն տունը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է շենքեր կառուցել արագ և էժան:

«Այն պետք է լուծեր Մեծ Բրիտանիայի բնակարանային խնդիրը, սակայն այդպես էլ չլուծեց: Թեև հիմք հանդիսացավ հաջորդ 50 տարիների ընթացքում իմ աշխատանքների մեծ մասի համար»,- խոստովանել է Ռոջերսը Dezeen ամսագրին տված հարցազրույցում 2018 թվականին։ Ճարտարապետը տունը նվիրել է Հարվարդի դիզայնի բարձրագույն դպրոցին։

666 - Մահացել է Ռիչարդ Ռոջերսը՝ հայ-թեք ոճի «հայրը». Ահա նրա ամենահետաքրքիր աշխատանքները

Պոմպիդու կենտրոն. Փարիզ, 1971–1977 թթ

Տարեկան ավելի քան 7 միլիոն մարդ է այցելում Պոմպիդու կենտրոն: Այն Ռոջերսի և ճարտարապետ Ռենցո Պիանոյի այցեքարտն է: Պոմպիդու կենտրոնում տեղակայված են Ֆրանսիայի ժամանակակից արվեստի պետական ​​թանգարանը, գրադարանը, համերգային դահլիճներն ու ցուցասրահները, կինոթատրոնները և ռեստորանները: Շենքի առանձնահատկությունն այն կրող կոնստրուկցիաներն ու տարբեր գույների ինժեներական հաղորդակցություններն են: Ճարտարապետի այս հեղափոխական որոշումը շենքի ներսում ավելի շատ տարածք է ազատել արվեստի համար:

Центр Жоржа Помпиду 960x638 - Մահացել է Ռիչարդ Ռոջերսը՝ հայ-թեք ոճի «հայրը». Ահա նրա ամենահետաքրքիր աշխատանքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարան. Ստրասբուրգ, 1989-1995 թթ

ՄԻԵԴ-ի շենքը գտնվում է Ստրասբուրգի պատմական կենտրոնից հեռու՝ ասես խորհրդանշելով «նոր Եվրոպայի» կերպարը։ Ճարտարապետներին հանձնարարվել էր նախագծում արտացոլել դատարանի գործունեությունը, բայց միևնույն ժամանակ տարածքը դարձնել հյուրընկալ և անվտանգ: Շենքը կառուցված է ճարտարապետի ֆիրմային նյութերից: Շենքի գլանաձև առաջնամասը, որի հետևում գտնվում են ՄԻԵԴ-ի 2 հիմնական բաժինները՝ դատարանը և հանձնաժողովը, պատված է չժանգոտվող պողպատով։

Մահացել է Ռիչարդ Ռոջերսը

Բարախաս օդանավակայանի 4-րդ տերմինալ. Մադրիդ, 1997-2005 թթ

Ռոջերսը ստեղծել է իսպանական ամենամեծ տերմինալի նախագիծը տեղական Estudio Lamela ստուդիայի հետ։ Տերմինալի ամենավառ հատկանիշը բամբուկե ալիքավոր տանիքն է: Նախագծի համար Ռոջերսի ճարտարապետական ​​ընկերությունն արժանացել է Stirling Prize-ին։

12 960x545 - Մահացել է Ռիչարդ Ռոջերսը՝ հայ-թեք ոճի «հայրը». Ահա նրա ամենահետաքրքիր աշխատանքները

Միլենիում կամուրջ, Լոնդոն, 1996-1999 թթ

Ռոջերսի ամենաաղմկահարույց և ակնառու նախագծերից մեկը Հազարամյակի գմբեթն է՝ Միլենիում կամուրջը: Millennium Experience ցուցահանդեսի համար կառուցվել է հսկա թաղամաս, որը նշում է նոր հազարամյակի արշալույսը: 50 մետր բարձրությամբ գմբեթը հենված է 12 պողպատե դեղին սյուներով և ունի 100.000 ք/մ ընդհանուր մակերեսով տարածք։ 2000 թվականին ավելի քան 6 միլիոն մարդ է այցելել ցուցահանդես, որից հետո այն վերածվել է համերգային և զվարճանքի համալիրի։

117137 - Մահացել է Ռիչարդ Ռոջերսը՝ հայ-թեք ոճի «հայրը». Ահա նրա ամենահետաքրքիր աշխատանքները

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա