Logo

Մահացել է Ռոնալդուի նորածին որդին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:19 / 18.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հայտնել է իր նորածին որդու մահվան մասին ցավալի լուրը:

«Խոր ցավով հայտնում ենք մեր փոքրիկի մահվան մասին։ Դա ամենամեծ ցավն է, որը կարող է զգալ ցանկացած ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս՝ հաղթահարելու այս դժվարին պահը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին ցուցաբերած ամբողջ ուշադրության և աջակցության համար։

Մեր տղա՛, դու մեր հրեշտակն ես: Մենք քեզ կսիրենք առհավետ»,- գրել է պորտուգալացին:

Նշվում է նաև, որ նորածին աղջկա և Ջորջինայի հետ ամեն ինչ կարգին է:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա