Logo

Մահացել է Սամվել Կարապետյանը…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 27.02.2020ՄՇԱԿՈՒՅԹ
1a6dd3e99bb8b368900757d6806ac592 1 - Մահացել է Սամվել Կարապետյանը...

59 տարին չբոլորած մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որի գործունեությունը հայտնի էր նաև Հայաստանի սահմաններից դուրս: Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահն էր:

Փաստեր Սամվել Կարապետյանի կյանքից ու գործունեությունից

1.Սամվել Կարապետյանը ծնվել էր 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով նա Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է: 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։

2.Հարցազրույցներից մեկում Սամվելը նշել է, որ իր ծնվելուն պես ծնողները բաժանվել են, ինչը խորապես ազդել է նրա հոգեբանության վրա և մազաթափության պատճառ է դարձել: Ինչն էլ հետագա մասնագիտական գործունեության մեջ օգտակար է եղել, կատակում էր նա. հարկ եղած դեպքում կարողացել է իբրև օտարազգի ներկայանալ:

samvel karapetyan 0 770x510 1 - Մահացել է Սամվել Կարապետյանը...

3.Սամվելի մոր երկրորդ ամուսինը  սիրում էր ժամանակ անցկացնել բնության գրկում և նրանք հաճախ բարձրանում էին Արագած լեռ: Առաջին անգամ Սամվելը հաղթահարել է Արագածի բարձունքը 8 տարեկան հասակում և դա դարձել է նրա առաջին արշավը:

4.1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Դպրոցում լավ չի սովորել սակայն սիրել ու կարդացել է հայոց բոլոր պատմավեպերն ու պատմիչ Լեոյի բոլոր աշխատությունները:

5. Իր առաջին՝ «Смена» ֆոտոապարատը գնել է 8-րդ դասարանում, երբ աշխատում էր  ներկարարի օգնական: Առաջին ճանապարհորդությանը մեկնել է դպրոցական վերջին զանգից անմիջապես հետո: Սամվելն ուղևորվել է Արցախ, ուղևորությունը տևել է 51 օր՝ ոտքով:

f55c66d90003f8 55c66d90007df.thumb  - Մահացել է Սամվել Կարապետյանը...

6. Նա անվանի հուշարձանագետ էր, պատմաբան և բանահավաք: Հայտնի էր որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիստական վերաբերմունքի քննադատ։ Նա պնդում էր, որ  Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։

7.Սկսած 1975 թվականից Կարապետյանը  ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

8.Բազմաթիվ արժեքավոր աշխատությունների հեղինակ է: Նրա առաջին գիրքը՝ «Գետաշեն»-ը լույս է տեսել 1992 թվականին: Հետագայում հրատարակել է «Ջավախքի խաչքարերը», «Հայ մշակութային հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», «Թիֆլիսի քաղաքագլուխները» և այլ նշանավոր գործեր:

9.Հյուսիսային Արցախ գրքում տեղ են գտել հեղինակի կողմից Գարդմանքում իրականացված հետազոտությունները, որոնց շնորհիվ այսօր հնարավորինս մանրամասն և պատկերավոր կերպով հանրությանն է ներկայացվում այդ տարածաշրջանի պատմությունը ոչ միայն մշակույթի, այլ նաև ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, պատմա-աշխարհագրական, կրոնական, ծիսական և այլ տեսանկյուններից։

10. 1978-1989 թթ. աշխատել է Ադրբեջանի ՍՍՀ-ի տարածքում՝ մինչև Գետաշեն-Շահումյան: Եղել է Ադրբեջանի մոտ 700 գյուղում, կատարել 40 ճամփորդություն: Մինչև 1993թ. այցելել է Ջավախք ու Կախեթի: Սամվել Կարապետյանն իր ծավալած գործունեության արդյունքում Վրաստանում համարվում է անցանկալի անձ՝ «Պերսոնա նոն գրատա»:

 

Աղբյուրներ՝ hetq.am, wikipedia.org

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա