Logo

Մահացել է նկարչուհի Մարգարեթ Քինը՝ մեծ աչքերով երեխաների պատկերողը

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:01 / 30.06.2022Արվեստանոց
Մարգարեթ Քին

Հայտնի նկարչուհի Մարգարեթ Քինը մահացել է հունիսի 26-ին՝ 94 տարեկանում, հայտնում է New York Post-ը։

Քինի մահը հաստատել է պրոդյուսեր և սցենարիստ Լարի Կարասևսկին, որն աշխատել է արվեստագետին նվիրված «Մեծ աչքեր» (Big Eyes, 2014) կենսագրական ֆիլմի վրա։

«Շնորհակալ ենք այն ժամանակի համար, որը տրամադրվել է մեզ՝ ճանաչելու այս հրաշալի մարդուն։ «Մեծ աչքեր»-ը մեծ էկրան բերելու համար պահանջվեց մեկ տասնամյակ: Բայց պատմությունը, թե ինչպես նա փրկվեց բռնությունից, կարևոր էր»,- գրել է նա:

Margaret Keane and Amy Adams

Հայտնի է, որ Մարգարեթ Քինը կորցրել է լսողությունը մանուկ հասակում, ինչը ստիպել է նրան կենտրոնանալ տեսողության և նկարելու վրա:

Քինի աշխատանքները հայտնի դարձան 1960-ականներին, այդ ժամանակ  դրանց հեղինակը լինելու մասին հայտարարեց նկարչուհու երկրորդ ամուսինը՝ Ուոլթերը, նա բացում էր պատկերասրահներ, հարցազրույցներ տալիս։ 1965 թվականին զույգն ամուսնալուծվեց։ 1970 թվականին Մարգարեթը հայտարարեց, որ նկարներն ինքն է նկարել։ 1986 թվականին դատավորը վճռեց, որ Ուոլթերն ու Մարգարեթը պետք է դատարանում նկարեն Քինի արվեստին բնորոշ մեծ աչքերով երեխաներին։ Միայն Մարգարեթը կարողացավ դա անել:

Margaret and Walter Keane

2014 թվականի ֆիլմում նկարչուհուն մարմնավորել է Էմի Ադամսը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա