Logo

Մահրեզը՝ Իլոն Մասկին. «Եղբա՛յր, վերադարձրու իմ կապույտ թռչնակը»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:17 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը Թվիթերում կորցրել է կապույտ թռչնակը (ստուգված կարգավիճակ) ու դիմել է սոցիալական ցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկին`այն վերականգնելու խնդրանքով: 

Չնայած 3 միլիոնից ավելի հետևորդներին, որոնց մի մասը ֆուտբոլիստներ ու այլ մարզիկներ են, չեղարկվել է Մահրեզի Թվիթերի հաշվի ստուգված կարգավիճակը:  

«Եղբա՛յր, վերադարձրու իմ կապույտ թռչնակը»,- գրել է ալժիրցի ֆուտբոլիստը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա