Logo

«Ռեալն» ու ՊՍԺ-ն հետևում են «Սիթիի» ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:53 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը կարող է փոխել ակումբային գրանցումը: Ֆրանսիական «Էկիպ»-ի հաղորդմամբ՝ ալժիրցի ֆուտբոլիստը, եթե չերկարաձգի պայմանագրի ժամկետը «քաղաքաբնակների» հետ, կարիերան կարող է շարունակել կա՛մ ՊՍԺ-ում, կա՛մ «Ռեալում»:

Փարիզյան ակումբն ուշադրությամբ հետևում է 31-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին և նրան դիտարկում է որպես արժանի փոխարինող Անխել դի Մարիային, իսկ «սերուցքայինները» փոխարինող են փնտրում Ազարի և Բեյլի համար:

Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել 30-40 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան թիմի կազմում Մահրեզն անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 ասիստի հեղինակ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա