Logo

Մահրեզն ասել է՝ որ թիմն է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:04 / 17.02.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Սպորտինգին» 5:0 հաշվով ջախջախելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մահրեզը միքս զոնայում պատասխանել է լրագրողի հարցին.

- «Մանչեսթեր Սի՞թին» է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը.

- Ո՛չ, մենք դեռ շատ հեռու ենք...ՊՍԺ-ն է,- Մահրեզի խոսքը փոխանցում է Footmercato-ն:

Հիշեցնենք, որ զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթել էր «Ռեալին»: 

Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակների» կազմում 30-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա