Logo

Մահրեզը բոյկոտ է հայտարարել «Լեսթերին»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 01.02.2018ՍՊՈՐՏ
5a27e95ed915b2f96f000001 - Մահրեզը բոյկոտ է հայտարարել «Լեսթերին»

Անգլիական լրատվամիջոցները գրում են, որ «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը բոյկոտ է հայտարարել ակումբին:

Ընդգծվում է, որ ալժիրցի ֆուտբոլիստը նման քայլի է գնացել, քանի որ ակումբի ղեկավարությունը թույլ չի տվել իրեն հեռանալ «Մանչեսթեր Սիթի»: 26-ամյա ֆուտբոլիստը տրանսֆերային պատուհանից մի քանի օր առաջ պաշտոնական հայտ է ներկայացրել ակումբին՝ խնդրելով չխոչընդոտել Մանչեսթեր տեղափոխությանը:

Սակայն «Աղվեսները» մերժել են «քաղաքաբնակների» առաջարկը՝ համարելով այն ոչ բավարար:

Իսկ «Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակնարկել է, որ Մահրեզը կարող է տեղափոխվել իր ակումբ ամռանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա