Logo

«Մահվան խումբը» «մահացավ». Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզչի արձագանքը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.07.2021ՍՊՈՐՏ
Մահվան խումբը մահացավ. Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզչի արձագանքը - «Մահվան խումբը» «մահացավ». Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզչի արձագանքը

Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում՝ անդրադառնալով այն փաստին, որ «Մահվան խմբում» ընդգրկված հավաքականներից և ոչ մեկը չի շարունակում պայքարը ԵՎՐՈ 2020-ում:

Հիշեցնենք, որ Հունգարիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում ընդգրկված էր Ֆրանսիայի, Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականների հետ նույն խմբում:

Հունգարացիները միակն էին խմբում, որ չնվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր: Վաղը կմեկնարկի քառորդ եզրափակիչ փուլը, սակայն այս հավաքականները պայքարից դուրս են մնացել:

«Կհանդիպենք շուտով լողափին»,- գրել է Ռոսին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Marco Rossi (@mrrossiofficial)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա