Logo

NBA. «Մայամին» դուրս է եկել կիսաեզրափակիչ, «Ֆինիքսն» ու «Մեմֆիսը» կրկին առաջ են պոկվել սերիայում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:41 / 27.04.2022Բասկետբոլ
null

Մայամիում կայացել է NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի՝ «Մայամի Հիթի» և «Ատլանտա Հոքսի» դիմակայության 5-րդ հանդիպումը, որն ավարտվել է «Մայամիի» հաղթանակով՝ 97:94 հաշվով: 

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն «Ատլանտայի» թեթև հարձակվող Դեանդրե Հանթերն էր, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 35 միավոր, 11 անդրադարձ և 2 փոխանցում։ «Մայամիում» ամենաարդյունավետն էր Վիկտոր Օլադիպոն՝ 23 միավոր, 1 անդրադարձ և 3 փոխանցում, իսկ նրա թիմակից Էդրիս Ադեբայոն դաբլ-դաբլ է գրանցել՝ 20 միավոր, 11 անդրադարձ և 4 արդյունավետ փոխանցում։

Այսպիսով՝ «Մայամի Հիթը» շարքում հաղթեց 4:1 հաշվով և դարձավ 2-րդ ակումբը, որը դուրս եկավ փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ: 


Ֆինիքսում  կայացել է Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի՝ «Ֆինիքս Սանզի» և «Նյու Օռլեան Պելիկանսի» միջև 5-րդ հանդիպումը: Այն ավարտվել է «Ֆինիքսի» հաղթանակով՝ 112:97 հաշվով։

«Ֆինիքսի» կազմում 31 միավորով ամենաարդյունավետն էր Միկալ Բրիջսը: Նրա թիմակից Քրիս Փոլը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ (22 միավոր և 11 արդյունավետ փոխանցում): Բրենդոն Ինգրամը լավագույնն էր «Նյու Օռլեանում»՝ 22 միավոր, 5 անդրադարձ և 5 արդյունավետ փոխանցում:

Այսպիսով՝ «Ֆինիքսը» սերիայում առաջ է անցել հաշվի մեջ՝ 3:2: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Ֆինիքսում:


«Մեմֆիս Գրիզլիսն» Արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի շարքի 5-րդ խաղում ընդունել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 111:109 հաշվով։ Շարքում հաշիվը դարձել է 3:2՝ հօգուտ «Մեմֆիսի»:

Պաշտպան Ջահ Մորանտը և հարձակվող Բրենդոն Քլարկը դաբլ-դաբլ են գրանցել «Գրիզլիսի» կազմում: Մորանտը գրանցել է 30 միավոր, 13 անդրադարձ և 9 խլում, Քլարկը՝ 21 միավոր, 15 անդրադարձ և 3 խլում: Հյուրերի կազմում ամենաշատ միավորները վաստակել է կենտրոնական Կառլ-Էնթոնի Թաունսը: Ամերիկացին դարձել է դաբլ-դաբլի հեղինակ (28 միավոր, 12 անդրադարձ և 1 խլում):

Շարքի հաջորդ խաղը կկայանա ապրիլի 29-ին Մինեսոտայում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա