Logo

NBA. «Ֆինիքսն» ու «Մայամին» 2-րդ հաղթանակն են տոնել շարքում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:14 / 05.05.2022Բասկետբոլ
Ֆինիքս-Մայամի

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 2-րդ խաղում «Ֆինիքս Սանզը» մրցել է «Դալաս Մավերիքսի» հետ: Հանդիպումն ավարտվել է «Ֆինիքսի» հաղթանակով՝ 129:109 հաշվով։

«Ֆինիքսի» կազմում 30 միավոր է վաստակել Դևին Բուկերը, «Մավերիքսի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է Լուկա Դոնչիչը՝ 35:

Այսպիսով՝ շարքում հաշիվը դարձել է 2:0՝ հօգուտ «Ֆինիքսի»: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:


NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 2-րդ խաղում «Մայամի Հիթը» մրցել է «Ֆիլադելֆիա Սիքսերսի» հետ: Հանդիպումն ավարտվել է «Մայամիի» հաղթանակով՝ 119:103 հաշվով։

«Մայամիի» կազմում 23 միավոր է վաստակել Բամ Ադեբայոն, նրա խաղընկեր Ջիմի Բաթլերը դաբլ-դաբլ է գրանցել՝ 22 միավորով և 12 ասիստով։ «Սիքսերսի» կազմում ամենաշատ միավորը վաստակել է Թայրիզ Մաքսին՝ 34:

Այսպիսով՝ շարքում հաշիվը դարձել է 2:0՝ հօգուտ «Մայամի Հիթի»: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 7-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա