Logo

NBA. «Ֆինիքսն» ու «Մայամին» կրկին առավելություն են ստացել սերիայում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:46 / 11.05.2022Բասկետբոլ
Ֆինիքս-Մայամի

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ սերիայի 5-րդ խաղում «Մայամի Հիթը» հաղթել է «Ֆիլադելֆիա Սիքսերսին»: Հանդիպումն անցկացվել է Մայամիում և ավարտվել 120:85 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

«Մայամիի» կազմում լավագույնը Ջիմի Բաթլերն էր, որը վաստակեց 23 միավոր, հյուրերի կազմում 17 միավոր է վաստակել Ջոել Էմբիդը:

Շարքում հաշիվը դարձել է 3:2՝ հօգուտ «Մայամիի»։ Սերիայի 6-րդ հանդիպումը կկայանա «Սիքսերսի» խաղահրապարակում մայիսի 13-ին:

Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 5-րդ խաղում «Ֆինիքս Սանզը» հաղթել է «Դալաս Մավերիքսին»։ Հանդիպումն անցկացվել է Ֆինիքսում և ավարտվել 110:80 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Դևին Բուքերը 28 միավոր է վաստակել «Ֆինիքսի» կազմում, «Դալասի» կազմում դաբլ-դաբլ է գրանցել սլովենացի Լուկա Դոնչիչը՝ 28 միավոր և 11 անդրադարձ:

Սերիայում հաշիվը դարձել է 3:2՝ հօգուտ «Ֆինիքսի»։ Դիմակայության 6-րդ հանդիպումը կկայանա Դալասում մայիսի 13-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա