Logo

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Ալաշկերտը» որոշ չափով ֆավորիտ է այս դիմակայությունում»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.07.2019Հայկական ֆուտբոլ
pmfl fudbal makedonija gp rabotnicki 26092018 9518 - «Մակեդոնիայի» մարզիչ․ «Ալաշկերտը» որոշ չափով ֆավորիտ է այս դիմակայությունում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:23

-

-

Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտի» հետ առաջին հանդիպումից առաջ հայտնել է իր ակնկալիքների մասին:

«Մրցելու ենք ուժեղ թիմի հետ, որը եվրագավաթներում վերջին 4 տարիներին առնվազն 1 փուլ հաղթահարել է: Կարծում եմ՝ «Ալաշկերտը» որոշ չափով ֆավորիտ է այս դիմակայությունում:

«Ալաշկերտը» լուրջ թիմ է, որը լավ ֆուտբոլ է խաղում: Հարգում ենք մեր մրցակցին: Ինչ վերաբերում է նրան, թե որ արդյունքը դրական կհամարվի մեզ համար վաղը կայանալիք մրցավեճում, ապա նշեմ, որ ցանկացած արդյունք, պարտությունից զատ:

Մենք Եվրոպա լիգայում ենք հայտնվել, քանի որ որակազրկվել էր «Վարդարը»: Նշեմ, որ լրացուցիչ ցուցանիշներով 5-րդ տեղն ենք գրավել առաջնությունում: Ֆուտբոլում հաճախ շատ կարևոր է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը: Նախապատրաստական փուլում Բուլղարիայում անցկացրած ընկերական խաղերը ցույց տվեցին, որ թիմը պատրաստ է Եվրոպայում հանդես գալուն:

Եղանակային պայմանների հետ կապված խնդիր չկա: Երևանում նույն եղանակն է, ինչ Սկոպյեում:

Հայկական ակումբները համարյա միշտ լավ են հանդես եկել մակեդոնական թիմերի դեմ, բայց վիճակագրությունն այս պահին նշանակություն չունի: Մեզ համար կարևորն այն է, որ «Մակեդոնիան» առաջին անգամ է խաղալու հայկական ակումբի հետ»:

Մամուլի ասուլիսին ներկա էր նաև կիսապաշտպան Դեյան Տանտուրովսկին․ «Մեր թիմը լավ է պատրաստ վաղվա հանդիպմանը: Հուսով ենք՝ դրական արդյունքի կհասնենք: «Ալաշկերտի» մասին շատ բան չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, լավ թիմ է»:

Աբրահամ Խաշմանյան․ «Եթե մրցակիցդ թոփ-ակումբ չէ, խաղից առաջ շանսերը միշտ հավասար են»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա