Logo

«Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.07.2019Հայկական ֆուտբոլ
kup 2019 fudbal makedonija gp akademija pandev 22052019 finale 9663 - «Մակեդոնիայի» մարզիչ․ «Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանևսկին Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո (1-3) հայտնել է իր տպավորությունների մասին:

«Ընդհանուր առմամբ, բավարարված եմ արդյունքից: Փորձի պակաս կար, որը խանգարեց ավելի լավ արդյունքի հասնելուն: Պատասխան խաղում կփորձենք շտկել մեր սխալները: Երկրորդ մրցավեճը ցույց կտա՝ ինչքանով ենք պատրաստ լավ խաղալ Եվրոպա լիգայում: Սա դիմակայության դեռ առաջին խաղակեսն էր:

«Ալաշկերտի» ցուցադրած խաղն ինձ չզարմացրեց, նա խաղաց իր ֆուտբոլը: Եթե մեր թիմն այդքան սխալներ թույլ չտար, ավելի լավ արդյունքի կհասնեինք:

Մեր թիմում կան երիտասարդ շատ ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ էին խաղում եվրոպական ասպարեզում: Թիմը մինչ այս 10 տարի հանդես չէր եկել եվրագավաթներում: Սա լավ փորձամրցում էր մեզ համար:

Ցանկանում եմ շնորհավորել «Ալաշկերտին» հաղթանակի կապակցությամբ: Շնորհակալ ենք լավ ընդունելության համար»,- ասել է Տանևսկին:

Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսն «Ալաշկերտ» – «Մակեդոնիա» հանդիպումից հետո (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա