Logo

«Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
lando norris 1 - «Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում

«Մակլարենի» բրիտանացի ավտոարշավորդ Լանդո Նորիսը միջադեպի մեջ է հայտնվել ԵՎՐՈ-2020-ի Իտալիա – Անգլիա եզրափակիչ խաղից հետո Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Հանդիպման ավարտից հետո անհայտ անձինք ստադիոնի ավտոկայանատեղիում հարձակվել են Նորիսի վրա ու գողացել նրա ժամացույցը։ «Մակլարենը» այս կապակցությամբ հայտարարություն է տարածել ու աջակցել արշավորդին։

Հաղորդվում է, որ գործն այս պահին ոստիկանության քննության առարկա է դարձել։

Լանդո Նորիսը Ֆորմուլա 1-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 102 միավոր՝ երկու անգամ կանգնելով պատվո հարթակի վրա։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա