Logo

Մաքսիմ Մայրովիչը նշել է «Ուրարտու» տեղափոխվելու շարժառիթը

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:48 / 01.07.2022Հայկական ֆուտբոլ
Մաքսիմ Մայրովիչ

«Ուրարտուի» այս ամռան առաջին նորեկ 26-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչն ակումբի մամուլի ծառայությանը պատմել է նոր թիմից առաջին տպավորությունների և տեղափոխվելու որոշման մասին։

«Դեռ անցյալ տարի «Ուրարտուի» հետ կապված պատմություն էի ունեցել, երբ հուլիսին ակումբին միանալու առաջարկ էի ստացել, բայց միաժամանակ հրավեր ունեի նաև ռուսական «Ակրոնից»։

Բարդ որոշում էր, քանի որ ներքուստ ուզում էի խաղալ Հայաստանում, բայց պնդում էին, որ ուժերս պետք է նորից փորձեմ Ռուսաստանում։ Հետո կրկին վերադարձա Հայաստան՝ «Նոա», քանի որ «Ուրարտուի» կազմն արդեն համալրված էր։

Այս անգամ առաջարկ ստանալով, ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, մի փոքր տատանվեցի, բայց ի վերջո որոշում կայացրի՝ լսելով սրտիս ձայնը։

«Ուրարտուի» հետ խաղերն ինձ համար միշտ հարթ ընթացք են ունեցել։ Ինձ շատ է դուր գալիս այս մարզադաշտը, ուստի կարծում եմ, որ եթե նախկինում այն օգնում էր ինձ գոլեր խփել այդ թիմին, ապա այժմ, հուսով եմ, այդ գոլերը կլինեն «Ուրարտուի» օգտին»,- նշել է Մայրովիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա