Logo

Մալդինին կապ է հաստատել «Ռեալի» հարձակվողի գործակալի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:27 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Գարեթ Բեյլ- Մալդինի

«Միլանի» սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին կապ է հաստատել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլի գործակալի հետ՝ հասկանալու նրա ապագայի վերաբերյալ իրավիճակը։

Լրագրող Ռուդի Գալետիի խոսքով՝ վերջին օրերին Մալդինին հարցում է ուղարկել Բեյլի շրջապատին՝ հասկանալու ուելսցու ֆինանսական պահանջները և հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ նրա մտադրությունները:

32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ կավարտվի մրցաշրջանի ավարտից հետո, և կողմերի միջև հրապարակային տարաձայնություններից հետո այն երկարաձգելը գրեթե անհնար է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյլը պատրաստ է կարճաժամկետ պայմանագիր կնքել «Քարդիֆ» ակումբի հետ, եթե Ուելսի հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության հիմնական փուլ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա