Logo

Ֆանտաստիկ քամբեք. Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:51 / 02.04.2022Ըմբշամարտ
null

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բասարի հետ:

Հայ ըմբիշը 4-3 հաշվով հաղթանակ տոնեց ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչ այս 23-ամյա մարզիկը հաջորդաբար հաղթել էր լիտվացի Կազիմերաս Սինկյավիչյուսին (9:0), սլովակ Դենիս Խորվատին (5։1), ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին (6:5), շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնին (9:0): 

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ամոյանը դարձել էր աշխարհի չեմպիոն և Եվրոպայի փոխչեմպիոն 72 կգ քաշային կարգում:

Նշենք նաև, որ VBET-ը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորն է:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա