Logo

Մալխաս Ամոյանը՝ չեմպիոնությունից հետո. «Սա միայն իմ հաղթանակը չէ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 26.05.2021Ըմբշամարտ
Բացառիկ
Malkhas AMOYAN ARM32 scaled - Մալխաս Ամոյանը՝ չեմպիոնությունից հետո. «Սա միայն իմ հաղթանակը չէ»

Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականից Մալխաս Ամոյանը շարունակում է հաղթանակների ուղին երիտասարդների գորգում: Հայ ըմբիշը նորից հավասարը չուներ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Սկոպյեում 22-ամյա ըմբիշը անցկացրեց 4 գոտեմարտ՝ վաստակելով 23 միավոր ու մրցակիցներին զիջելով ընդամենը 2-ը, այն էլ՝ պասիվության դիմաց:

Հայաստան վերադառնալուց հետո VNews-ի հետ զրույցում Ամոյանը խոսեց տպավորությունների, մրցակիցների ու նպատակների մասին:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթող ճանաչվել, դրա հետ մեկտեղ երջանկացնել շատ մարդկանց: Այս հաղթանակին շատ էի սպասել: Պատասխանատու մրցումներին մեկ քայլ չէր բավականացնում, որպեսզի եզրափակիչում հաղթեի: Այս անգամ ստացվեց:

Բոլոր գոտեմարտերը ինձ համար բարդ ստացվեցին: Տարբերություն չեմ կարող դնել: 4 գոտեմարտն էլ լավ ըմբիշների դեմ անցկացրի, չեմ կարող մեկը առանձնացնել: Ադրբեջանցու հետ գոտեմարտը էմոցիոնալ առումով տարբերվում էր՝ հաշվի առնելով այս իրավիճակը, պատասխանատվությունը էլ ավելի է մեծանում, բայց դա կարող է խանգարել: Կենտրոնացվածության շնորհիվ կարողացա հաղթել ու ուրախացնել մեր ազգին: Սա միայն իմ հաղթանակը չէ»:

Ամոյանը իր տարիքային խմբում 3-րդ անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն, սակայն հաղթանակների քաղցը չի հագեցել: Նա չի մոռացել Աշխարհի անհատական գավաթի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններում կրած ցավալի պարտությունները, գիտի պատճառները և արել է հետևություններ:

Malkhas AMOYAN ARM31 960x640 - Մալխաս Ամոյանը՝ չեմպիոնությունից հետո. «Սա միայն իմ հաղթանակը չէ»
2021. Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնությունում ուկրաինացի Անդրի Կուլյիկին 6:0 հաշվով հաղթելուց հետո

«Երբ հաղթողի դերում չես, երազում ես, որ գոնե մեկ անգամ հռչկավես չեմպիոն, բայց հետո կարոտ ես մնում նոր հաղթանակների, ուզում ես էլի ավելի շատ հաղթել:

Բայց կարևորն այն է, որ ամիսների քրտանաջան աշխատանքի արդյունքները տեսնում ես նման մրցաշարերում:

Չեմ կարող ասել, որ դա հոգեբանական խնդիր է, քանի որ հոգեբանորեն նույնպես պատրաստվում եմ: Աշխարհի գավաթի ու Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչներում փոքր բացթողում եմ թույլ տալիս, կարելի է ասել, որ նույն թերությունն է, նույն պատկերը, ու պարտվում եմ: Բայց կաշխատեմ ուղղել մարզիչների հետ աշխատանքով. այլ ելք չունեմ»:

03.09.2019 greco roman wrestling training 8 malkhas amoyan 960x640 - Մալխաս Ամոյանը՝ չեմպիոնությունից հետո. «Սա միայն իմ հաղթանակը չէ»
2019. Մալխաս Ամոյանը՝ Հայաստանի հավաքական ուսումնամարզական հավաքին՝ Օլիմպավանում

Ամոյանը պատմեց, որ տարին շատ ծանրաբեռնված է. այս տարի ըմբիշները հանգստի ժամանակ գրեթե չունեն և տանը շատ քիչ ժամանակ են անցկացնում: Այս առաջնությունից հետո Ամոյանը մեկնում է հերթական ուսումնամարզական հավաքի: Այս ամենն էլ հանուն մեկ երազանքի.

Մյուս Օլիմպիական ցիկլին ամեն ինչ անելու եմ, որպեսզի Փարիզի խաղերի ուղեգիր նվաճեմ: Եվ ոչ միայն ուղեգիր նվաճեմ, այլ դառնամ հաղթող»:

InterView. Հարցազրույց ամենամեծ հույսեր ներշնչող ըմբիշներից Մալխաս Ամոյանի հետ (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա