Logo

Մալխաս Ամոյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.05.2021Ըմբշամարտ
malkhas amoyan awarding ceremony - Մալխաս Ամոյանը՝ Մ23 Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը Հայաստանից մեդալների համար պայքարում էին 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Ամոյանը եզրափակիչում ոչ մի շանս չտվեց ուկրաինացի Անդրեյ Կուլիկին՝ հաղթելով 6-0 հաշվով, իսկ Մինասյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին:

Այսպիսով՝ Մալխաս Ամոյանը դարձավ Մ23 Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մալխաս Ամոյանի գոտեմարտը՝

Տիգրան Մինասյանի գոտեմարտը՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա