Logo

Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:02 / 10.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում 3-3 հաշվով պարտվեց  Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային:

Վերջինս 1/16 եզրափակիչում ուժերը կչափի վրացի Լուրի Լոմաձեի հետ:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ է դուրս գալու 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, որի մրցակիցն է հարավկորեացի Հյոկջին Ջոնը:

Հիշեցնենք, որ հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)

Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա