Logo

Մամարդաշվիլի. «Կվարացխելիան ապրում է հանուն ֆուտբոլի»

17:34 / 18.03.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանական «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին խոսել է իր հայրենակից, իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի մասին:

«Կվարացխելիան իմ մանկության ընկերն է: Մենք միշտ միասին ենք եղել: Նա ֆուտբոլի մեծ երկրպագու է և ապրում է հանուն դրա:

Նա հիանալի տղա է և շատ հանգիստ բնավորություն ունի: Վստահ եմ, որ Խվիչան այս որակների շնորհիվ շատ հաջողությունների կհասնի»,- Մամարդաշվիլիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կվարացխելիան 2022 թվականի հունիսին Բաթումի «Դինամոյից» է տեղափոխվել «Նապոլի», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում 28 խաղում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա