Logo

«Ման. Սիթիից» կրած պարտությունը հոբելյանական էր Սիմեոնեի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 06.04.2022ՍՊՈՐՏ
Սիմեոնե

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դիմակայության առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»:

Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի համար այս պարտությունը 100-րդն էր մադրիդյան ակումբի ղեկին՝ հայտնում է Squawka-ն:

Ընդհանուր առմամբ՝ Սիմեոնեն «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրել է 569 հանդիպում, որոնցում տարել է 337 հաղթանակ, 132 անգամ ոչ-ոքի խաղացել և 100 պարտություն կրել։

51-ամյա մասնագետը մադրիդյան թիմը գլխավորում է 2011 թվականի դեկտեմբերի 23-ից:

Սիմեոնեն՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա