Logo

«Ման. Սիթի» - «Ատլետիկո», «Բենֆիկա» - «Լիվերպուլ». ովքեր են ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
06:35 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» նվազագույն հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին», իսկ «Լիվերպուլն» արտագնա խաղում 3-1 հաշվով առավելության է հասել «Բենֆիկայի» նկատմամբ:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կևին դե Բրույնեն, որը խփել է հանդիպման միակ գոլը, իսկ «Բենֆիկա» - «Լիվերպուլ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լուիս Դիասը, որը խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

Հատկանշական է, որ Լուիս Դիասը լավագույնն է ճանաչվել նաև «Լիվերպուլի» թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքներով՝ հավաքելով ձայների ավելի քան 54 տոկոսը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա