Logo

Օլսենը հարձակման է ենթարկվել երկրպագուների կողմից. «Սիթին» ներողություն է խնդրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:46 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Ռոբին Օլսեն

Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Ասթոն Վիլա» խաղից (3:2) հետո հյուրերի դարպասապաահ Ռոբին Օլսենը հարձակման է ենթարկվել տանտերերի երկրպագուների կողմից, որոնք եզրափակիչ սուլիչից հետո նետվել են խաղադաշտ՝ տոնելու չեմպիոնությունը:

«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հրապարակավ ներողություն խնդրելով շվեդ դարպասապահից:

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է անկեղծ ներողություն խնդրել «Ասթոն Վիլայի» դարպասապահ Ռոբին Օլսենից, որը հարձակման է ենթարկվել հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո, երբ երկրպագուները ներխուժել են խաղադաշտ:

Ակումբն անհապաղ հետաքննություն է սկսել, և երբ բացահայտվի եղելությունը, անկարգ երկրպագուին անժամկետ կարգելվի մուտք գործել ստադիոն»,- ասված է հայտարարության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա