Logo

«Ման․ Սիթին» Սանեին փոխարինող է գտել Իսպանիայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 28.07.2019ՍՊՈՐՏ
pep guardiola manchester city 2019 20 1ogm2yjwlzk5i17hjbuu0tar0n - «Ման․ Սիթին» Սանեին փոխարինող է գտել Իսպանիայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:12

-

-

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Օյարսաբալը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հաղորդում է AS պարբերականը:

Ըստ այդ լրատվամիջոցի՝ «քաղաքայիններն» արդեն տեղեկացրել են բասկյան ակումբին, որ կվճարեն 22-ամյա ֆուտբոլիստի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը, եթե իրենց հարձակողական ոճի կիսապաշտպան Լերոյ Սանեն տեղափոխվի «Բավարիա»:

Անձամբ Օյարսաբալն արդեն տվել է «Սիթի» տեղափոխվելու իր համաձայնությունը: Անգլիական ակումբը չի ցանկանում ժամանակ վատնել «Ռեալ Սոսյեդադի» հետ բանակցություններ վարելու վրա, ուստի կվճարի իսպանացու հրաժարագինը, որը կազմում է 75 մլն եվրո:

1155064333 960x479 - «Ման․ Սիթին» Սանեին փոխարինող է գտել Իսպանիայում

Օյարսաբալը «Ռեալ Սոսյեդադի» մանկապատանեկան դպրոցի սան է: Նա Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի առաջին թիմում ելույթ է ունենում 2016 թվականից: Կիսապաշտպանը 2018/19թթ․ մրցաշրջանում ակումբային մակարդակով անցկացրել է 41 խաղ, խփել 14 գոլ ու կատարել 4 արդյունավետ փոխանցում: Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Գվարդիոլա. «Եթե Սանեն ցանկանում է՝ կարող է հեռանալ, բայց…»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա