Logo

«Ման. Սիթին» շտապ կերպով ներխուժել է տրանսֆերային շուկա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.01.2018ՍՊՈՐՏ
pep - «Ման. Սիթին» շտապ կերպով ներխուժել է տրանսֆերային շուկա

«Մանչեսթեր Սիթին» մտադիր է շտապ կերպով իրականացնել «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի տրանսֆերը:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «քաղաքայինները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար արդեն առաջարկել են 60 մլն ֆունտ, սակայն «Լեսթերը» պատասխանել է մերժումով: Վերջինս այս գործարքից ցանկանում է ստանալ ավելի քան 90 մլն ֆունտ:

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության առաջատարը պետք է հասցնի գործարքն իրականություն դարձնել մինչ տրանսֆերային պատուհանի փակումը:

Պեպ Գվարդիոլան հենց Մահրեզին է տեսնում որպես փոխարինող կիսապաշտպան Լերոյ Սանեին, ով շարքից դուրս է մնացել մոտ 6 շաբաթով:

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» այսօր հայտարարել էր Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Այմերիկ Լապորտի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա