«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով՝ գրում է Նիկոլո Սկիրան:
Ինսայդերի տեղեկություններով՝ այսօր մանկունիական ակումբի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Արգենտինայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է քառամյա պայմանագիր առաջարկել հարձակվողին: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 20 մլն եվրո:
Արգենտինայի առաջնության վերջին մրցաշրջանում Ալվարեսն անցկացրած 20 խաղում դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո