Logo

Փոխհրաձգություն, վիրտուոզ ֆուտբոլ և «պանենկա». «Սիթին» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:56 / 27.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ (առաջին հանդիպում)

«Մանչեսթեր Սիթի» 4-3 «Ռեալ»

Գոլերը՝ 1-0՝ Դե Բրույնե 2՛, 2-0՝ Ժեզուս 11՛, 2-1՝ Բենզեմա 33՛, 3-1՝ Ֆոդեն 53՛, 3-2՝ Վինիսիուս 55՛, 4-2` Բեռնարդու Սիլվա, 4-3՝ Բենզեմա 82՛, 11-մ

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կայանալու է մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին:

Կարևոր փաստեր՝

  • Դե Բրույնեի գոլը խաղի 94-րդ վայրկյանին ամենաարագն էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում ու «Սիթիի» համար այս մրցաշարում:
  • Չեմպիոնների լիգայում Դե Բրույնեի խփած 12 գոլերից 9-ը գրանցվել է փլեյ-օֆֆ փուլերում՝ ներառյալ վերջին 7 գոլերը:
  • Գաբրիել Ժեզուշն այժմ գոլ է խփել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայում անցկացրած իր բոլոր 3 խաղերում:
  • Երբեք Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խաղում երկու գնդակ բաց չէր թողել այսքան արագ՝ 11 րոպեում: Այս խաղից առաջ «Ռեալը» մրցաշարում ամենաարագը 2 գնդակ բաց էր թողել 2017 թվականին՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում:
  • Այժմ Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր անվան դիմաց գրանցել է 14 գնդակ ու շրջանցել Ռոբերտ Լևանդովսկիին(13 գոլ): Ֆրանսիացին եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է:
  • Բենզեման Չեմպիոնների լիգայում անցկացրած վերջին 4 խաղերում խփել է ընդհանուր 9 գոլ:
  • Թոնի Կրոսն իր 15-րդ խաղն անցկացրեց Եվրոպական գավաթի/Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում՝ գերմանացի ֆուտբոլիստների շրջանում կրկնելով Թոմաս Մյուլերի ռեկորդը:
  • Այժմ մադրիդյան ակումբն ամենաշատն է խփել (39) և բաց թողել (35) գոլեր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա