Logo

«Մանչեսթեր Սիթին» չկարողացավ հաղթել «Ասթոն Վիլային» (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:35 / 03.09.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Ասթոն Վիլայի» հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հաշվի մեջ առաջ մղեց մանչեսթերցիներին, սակայն հաղթական առավելությունը պահպանել չստացվեց, քանի որ «Ասթոն Վիլայի» ջամայկացի հարձակվող Լեոն Բեյլին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Էրլինգ Հոլանդը 10-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։ Նա ավելի վաղ հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Քրիսթալ Փելասի» (4-2) ու «Նոթինգեմ «Ֆորեսթի» դեմ խաղերում (6-0), 2 անգամ գրավել էր «Վեսթ Հեմի» (2-0) դարպասը և մեկ գոլ խփել «Նյուքասլին» (3-3)։

6 տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 14 միավոր և 2-րդ տեղում է։ Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ասթոն Վիլան» 4 միավորով 17-րդն է։

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Տոտենհեմի», իսկ «Ասթոն Վիլան»՝ «Լեսթերի» հետ։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1-1

Էրլինգ Հոլանդ, 50 - Լեոն Բեյլի, 74

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա