Logo

«Սիթին» պատրաստ է հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպանին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:00 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել ակումբը՝ հաղորդում է Give me Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է ալժիրցու տրանսֆերի հարցով առաջարկներ լսել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնահատում է մոտ 40 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «Միլանին» գործարքից վանում է միայն խաղացողի բարձր աշխատավարձը՝ տարեկան 6 մլն եվրո։

Մահրեզը ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 23 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա