Logo

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել Զինչենկոյին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:20 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է ամռանը լքել «քաղաքայինների» ճամբարը՝ հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել ուկրաինացուն, քանի որ ակումբը ցանկանում է թիմ հրավիրել «Բրայթոնի» եզրային պաշտպան Մարկ Կուկուրելյային։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զինչենկոն պատրաստ է դիտարկել «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու տարբերակը, բայց հետաքրքրվող ակումբները նրան պետք է կիսապաշտպանի դիրքում կանոնավոր խաղաժամանակ երաշխավորեն։

Ավարտված մրցաշրջանում Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում կատարել է 5 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա