Logo

«Մանչեսթեր Յունայթեդի»` ամառային առաջին տրանսֆերը, եթե թիմի ղեկը ստանձնի Տեն Հագը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:39 / 04.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ամառային առաջին տրանսֆերը կլինի «Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերը, եթե ակումբը գլխավորի էրիկ տեն Հագը:

Ինչպես հաղորդում է De Telegraaf-ը, նիդեռլանդցի մասնագետը հույսեր է կապում 20-ամյա պաշտպանի հետ և մտադիր է նրան դարձնել պաշտպանության հենասյուներից մեկը՝ «կարմիր սատանաների» ղեկը ստանձնելու դեպքում:  

Նշվում է, որ Տեն Հագն իր ցանկության մասին արդեն հայտնել է մանչեսթերյան թիմի ղեկավարությանը:

Ընթացիկ մրցաշրջանում «Այասքի» կազմում Տիմբերն անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա