Logo

ՄՅՈՒ-ն դիտարկում է Դեմբելեին ձեռք բերելու միայն մի տարբերակ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
19:20 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ապագան մնում է անորոշ:

Այսօր ֆրանսիացին չի ընդգրկվել կատալոնական ակումբի՝ «Ատլետիկի» հետ Իսպանիայի գավաթի հանդիպման հայտացուցակում։ Դա պայմանավորված է նրանով, որ Դեմբելեն չի համաձայնել երկարաձգել հունիսին ավարտվող պայմանագրի ժամկետը։ Ակումբի տնօրենն էլ այսօր հայտարարել է, որ ֆուտբոլիստը պետք է անհապաղ՝ մինչև հունվարի 31-ը, հեռանա թիմից:

Դեմբելեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբը պատրաստ է հունվարին պայմանագիր կնքել ֆրանսիացու հետ, եթե նա ստանա այսպես կոչված՝ «ազատման թերթիկ» (la carta de libertad), և «Բարսան» համաձայնի նրան անվճար բաց թողնել այլ ակումբ՝ հայտնում է Diario Sport-ը:

Ըստ այդ փաստաթղթի՝ վաղաժամկետ դադարեցվում է ակումբի և խաղացողի համագործակցությունը։ Այս միջոցը հավասարազոր չէ պայմանագրի խզմանը, քանի որ ակումբը շարունակում է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձը։

Այնուամենայնիվ, «համագործակցության խզման մասին ծանուցումը» թույլ է տալիս այլ ակումբների հետ բանակցություններ վարել՝ անվճար տեղափոխվելու պայմանով: Եթե «Բարսան» թույլ տա, ֆրանսիացի վինգերը կարող է անվճար հեռանալ թիմից և պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա