Logo

Երբ Ռոնալդուն մեկնարկային կազմում չէ. ՄՅՈՒ-ի հետաքրքիր վիճակագրությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:45 / 09.02.2022ՍՊՈՐՏ
ՄՅՈՒ-ի արդյունքներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1-ական գնդակ է փոխանակել առաջնության հետնապահ «Բարնլիի» հետ:

Մանկունիանցիներին 18-րդ րոպեին առաջ է մղել Պոլ Պոգբան, իսկ վերջնական արդյունքը 48-րդ րոպեին սահմանել է Ջեյ Ռոդրիգեսը:

ՄՅՈՒ-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի եղել թիմի մեկնարկային կազմում. նա փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին: Դա ընթացիկ մրցաշրջանի երրորդ հանդիպումն էր, որ պորտուգալացին սկսել էր պահեստայինների նստարանին: Նա մեկնարկային կազմում չի եղել նաև «Էվերթոնի» ու «Չելսիի» դեմ խաղերում: Հետաքրքիր է, որ բոլոր 3 խաղերն ավարտվել են ոչ-ոքի, ընդ որում՝ նույն հաշվով՝ 1-1:

Փետրվարի 12-ին «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ։ Մանկունիական ակումբը 39 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականով, իսկ «Բարնլին» 14 միավորով հետնապահն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա