Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» բացառիկ նվաճումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:03 / 20.01.2022ՍՊՈՐՏ
manchester united - brendford

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»:

Ինչպես հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը, այս հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» դարձրեց առաջին թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ, որը հատեց 300 արտագնա հաղթանակի շեմը: Այս ցուցանիշի ամենամոտ հետապնդողներն են «Չելսին» (259), «Արսենալը» (246), «Լիվերպուլը» (239) և «Մանչեսթեր Սիթին» (188):

21 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Բրենթֆորդը» (23) աղյուսակում 14-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա