Logo

«Յունայթեդը» 75-միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:40 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրոուզի ծառայություններով՝ հայտնում է The Sun-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էրիկ տեն Հագը, որը մրցաշրջանի ավարտին ստանձնելու է «կարմիր սատանաների» ղեկը, հավանություն է տվել 27-ամյա անգլիացու տրանսֆերին: Նշվում է նաև, որ գործարքի արժեքը կարող է կազմել 75 մլն ֆունտ: 

Հիշեցնենք, որ ՄՅՈՒ-ի թիրախում է նաև «Վեսթ Հեմի» խաղացող Դեկլան Ռայսը: Այս դեպքում խնդիրն այն է, որ լոնդոնյան ակումբը շատ ավելի բարձր գին է պահանջում՝ իր ֆուտբոլիստին բաց թողնելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում «Սաութհեմփթոնի» կազմում Ուորդ-Պրոուզն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 8 ասիստի հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա