Logo

«Մանչեսթեր Յունայթեդից» կարող է հեռանալ 8 ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:36 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է «մաքրել» թիմի կազմը: Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ անգլիական գրանդը պատրաստ է տրանսֆերային այս պատուհանի ընթացքում հրաժարվել 8 ֆուտբոլիստիշ ծառայություններից:

Հնարավոր հեռացողների անվանացուցակում են պաշտպաններ Աարոն Վան-Բիսական, Ալեքս Տելեսը, Էրիկ Բային, Ֆիլ Ջոնսը, Ակսել Տուանզեբեն, Բրենդոն Ուիլյամսը, կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան և հարձակվող Անտոնի Մարսիալը:

Հատկանշական է, որ այս անվանացանկից բացակայում է 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին մտադիր է հեռանալ անգլիական ակումբից: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Ռոնալդուի հետ ծրագրեր ունի. նրան համարում է կառուցվող թիմի հենասյուներից:

«Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով արդեն հեռացել են դարպասապահ Դին Հենդերսոնը, կիսապաշտպաններ Նեմանյա Մատիչը, Պոլ Պոգբան, Ջեսի Լինգարդը, Խուան Մատան և հարձակվող Էդինսոն Կավանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա