Logo

«Յունայթեդում» տպավորված են Ռանգնիկով, դիտարկվում է լիարժեք պայմանագրի հնարավորությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:22 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Ռալֆ Ռանգնիկ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն այնքան տպավորված է ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Ռալֆ Ռանգնիկի աշխատանքից, որ մտադիր է քննարկել նրա հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

The Sun-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է, որ շուտով գերմանացի մասնագետը կարող է ձերբազատվել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակից։ Մրցաշրջանի ավարտին նա պետք է դառնար ակումբի խորհրդատուն, սակայն կարող է մնալ գլխավոր մարզչի պաշտոնին։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին հավակնում են նաև ՊՍԺ-ն գլխավորող Մաուրիսիո Պոչետինոն, «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը և «Լեսթերի» նրա գործընկեր Բրենդան Ռոջերսը։

Ռանգնիկը փոխարինել է 2021 թվականի նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված նորվեգացի Ուլե Գունար Սուլշերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա