Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» եռամյա ընդմիջումից հետո կվերադառնա Ավստրալիա և Հարավարևելյան Ասիա

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:34 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Մանչեսթեր Յունայթեդ՝ մրցաշրջագայություն

«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը պատրաստվում է մրցաշրջագայություն անցկացնել Ավստրալիայում։ Ակումբում հուսով են, որ կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստները «կանաչ» աշխարհամաս այցելելու վերաբերյալ խնդիրներ չեն ունենա՝ հաղորդում է Daily Mail-ը։

Ընկերական խաղերի անցկացման հավանական վայրերն են Մելբուրնը և Պերտը։ Նախատեսվում է, որ ակումբը մինչև 3 հանդիպման է մասնակցելու Ավստրալիայում։ «Յունայթեդի» ղեկավարությունը համոզված է, որ այդ ընթացքում թիմը նոր մարզիչ և ուժեղ կազմ է ունենալու։

Մանչեսթերյան ակումբը 2019 թվականից հետո առաջին անգամ է այցելելու այդ տարածաշրջան։ Շրջագայության ընթացքում թիմը լինելու է նաև Չինաստանում, Սինգապուրում և Թաիլանդում։ Հենց Բանգկոկի «Ռաջամանգալա» ազգային մարզադաշտում էլ հուլիսի 12-ին մրցելու է «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումն ունենալու է «Դարի գավաթ» հնչեղ ազդագիրը։ Չորս տարի առաջ այս զույգը համանման հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի Միչիգան քաղաքում, որտեղի մարզադաշտում ավելի քան 100 հազար երկրպագու էր հավաքվել։

Հարկ է նշել, որ Ավստրալիայում հակահամաճարակային խիստ կանոններ են սահմանված, որոնք գործնականում արգելում են չպատվաստված մարդկանց մուտքը երկիր։ Հատուկ դեպքերում նախատեսվում է երկշաբաթյա ինքնամեկուսացում։ Հունվարին այդ կանոններին հետամուտ չլինելու պատճառով երկրից արտաքսվել էր այն պահին աշխարհի 1-ին ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, որին արգելել էին մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը։ 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա