Logo

Աղբյուր. «Ման. Յունայթեդը» Ռանգնիկին հնարավոր փոխարինող է գտել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:55 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Ռալֆ Ռանգնիկ- Ֆաբրիցիո Ռոմանո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հավանություն է տվել «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի՝ անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակմանը՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս մարզիչը չի մասնակցում Տեն Հագի հետ բանակցություններին:

Նշվում է, որ ապագա նախագծի մանրամասները անգլիական ակումբը քննարկում է միայն անձամբ «Այաքսի» ներկայիս գլխավոր մարզչի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեն Հագն այս մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո անգլիական գրանդում այլ պաշտոնի կնշանակվի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա