Logo

Մանչեսթերյան ակումբները կպայքարեն «Բավարիայի» հարձակվողի տրանսֆերի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:00 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի ծառայություններով՝ հաղորդում է The Sun-ը։

«Բավարիան» ցանկանում է Գնաբրիին պահել թիմում, սակայն համապատասխան առաջարկ ստանալու դեպքում կարող է մտափոխվել։ «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում են իրավիճակին։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիս։ 2021/22 մրցաշրջանում Գնաբրին մասնակցել է Բունդեսլիգայի 34 խաղի, որոնցում խփել է 14 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա