Logo

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ». Մարզիչների նախախաղային կարծիքները

15:43 / 26.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղից առաջ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և լոնդոնյան ակումբը գլխավորող Միկել Արտետան սպասելիքների մասին, հաղորդում է Sky Sports-ը։

Պեպ Գվարդիոլա․ «Այն բանից հետո, երբ Արտետան գլխավորեց «Արսենալը», ակումբի աճն ակնհայտ է: Զգացողություն կա, որ Միկելը փոխել է ոչ միայն խաղադաշտում թիմի մարտավարությունը, այլ նաև ակումբի համակարգը, մտածելակերպը:

Նա «Արսենալը» վերադարձրել է այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեին: Վերջին տարիներին «Արսենալը» երբեք չի պայքարել տիտղոսների համար, նրանք միշտ շատ հեռու էին դրանից: Նախորդ մրցաշրջանում նրանք մոտ էին լավագույն քառյակում հայտնվելուն, իսկ հիմա քայլ առաջ են կատարել, քանի որ ամբողջ մրցաշրջանում գլխավորել են աղյուսակը:

Մենք առաջատարների թվում ենք վերջին երկու ամիսներին, իսկ նրանք ամբողջ մրցաշրջանում եղել են այնտեղ: Դա ցույց է տալիս նրանց կայունությունը»։

Միկել Արտետա․ «Եթե մենք հաղթենք այս խաղում, ապա այնպես չէ, որ հաղթում ենք առաջնությունը, դա հաստատ է: Դա փոքր-ինչ կբարձրացնի շանսերը, սակայն դեռ 5 տուր կա և ամեն դեպքում դժվար կլինի:

Չէինք ցանկանում, որ նրանք միավորների քանակով այդքան մոտենան մեզ և հիմա պետք է պայքարենք: Գիտենք, որ ստիպված ենք լինելու մեկնել «Էթիհադ», սակայն դա վճռորոշ չի լինի մրցաշրջանի կտրվածքով:

Մտածելակերպն ահռելի դեր է խաղում: Հասկանալի է, որ ուժերի նկատմամբ կա հավատ: Մենք ցանկանում ենք դա կրկին ցույց տալ, բայց պետք է կատարյալ ֆուտբոլ խաղանք»:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Միկել Արտետան 2016-2019 թվականներին «Մանչեսթեր Սիթիում» աշխատել էր Գվարդիոլայի մարզչական շտաբում: 

«Մանչեսթեր Սիթին» Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ (2016 թվականից) Պրեմիեր լիգայում երբեք չի պարտվել «Արսենալին» (12 հաղթանակ, 1 ոչ-ոքի)։

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, և կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում: «Արսենալը» 32 խաղից հետո վաստակել է 75 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթին» երկու հանդիպում քիչ է անցկացրել և ունի 70 միավոր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա