Logo

«Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա» և «Բենֆիկա» - «Ինտեր» խաղերի մրցավարները

13:35 / 09.04.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն նշանակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի` «Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա» և «Բենֆիկա» - «Ինտեր» առաջին հանդիպումների մրցավարներին:

«Մանչեսթեր Սիթի» - «Բավարիա»

Հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական անձնակազմը: Մրցավարը Խեսուս Խիլ Մանսանոն է, նրան կօգնեն Դիեգո Բարբերո Սևիլիան և Անխել Նևադո Ռոդրիգեսը: Տեսակրկնությունների գծով օգնականը Խուան Մարտինես Մունուերան է, նրա օգնականը՝ Ալեխանդրո Էրնանդեսը: Չորրորդ պաշտոնյան Խոսե Լուիս Մունուերան է:

«Բենֆիկա» - «Ինտեր»

Հանդիպումը կսպասարկի Անգլիայի մրցավարական անձնակազմը: Մրցավարը Մայքլ Օլիվերն է, նրան կօգնեն Ստյուարտ Բարտն ու Սայմոն Բենետը: Տեսակրկնությունների գծով օգնականը նիդերլանդցի Պոլ վան Բոկելն է, նրա օգնականը՝ Ստյուարտ Ատվելը (Անգլիա): Չորրորդ պաշտոնյան Ջոն Բրուկսն է (Անգլիա):

Երկու հանդիպումներն էլ կկայանան ապրիլի 11-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերը կարող եք դիտել «Վիվառո Մեդիա»-ի հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա