Logo

«Մանչեսթեր Սիթիի» առանցքային ֆուտբոլիստը չի խաղա 2-3 շաբաթ

16:49 / 31.03.2023ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վնասվածքի պատճառով չի խաղա մի քանի շաբաթ։ Այդ մասին հայտարարել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

«Բժիշկներն ասել են, որ Ֆոդենը բաց կթողնի 2-3 շաբաթ։ Տեսնենք, թե ինչպես նա կզգա վիրահատությունից հետո»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ կույր աղիքի բորբոքման պատճառով հեռացել էր Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից ու վիրահատվել։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 36 խաղի, խփել 13 գոլ ու կատարել 6 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա