Logo

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը միտված է ակումբը լքելուն

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.11.2021ՍՊՈՐՏ
666 3 - «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը միտված է ակումբը լքելուն

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը միտված է ակումբը լքելուն։ Նա արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է խնդրել բաց թողնել իրեն՝ հաղորդում է Manchester Evening News-ը։

30-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, սակայն «քաղաքայինները» դեռ չեն սկսել երկարաձգել բանակցությունները։ Մահրեզը ցանկանում է այնպիսի ակումբ տեղափոխվել, որտեղ մեկնարկային կազմում տեղ կունենա։

Այս մրցաշրջանում Մահրեզը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա