Logo

«Մանչեսթեր Սիթին» չի պատժի Ուոքերին

23:32 / 08.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չի պատժի սկանդալի կենտրոնում հայտնված պաշտպան Քայլ Ուոքերին, հայտնում է The Sun-ը։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը մարտի 8-ին մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» հերթական մարզմանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղից (2-0) մեկ օր անց անգլիացի ֆուտբոլիստն այցելել է Մանչեսթերի բարերից մեկը, որտեղ հանրության առաջ հանել է տաբատը և պարել աղջիկների հետ։

Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է տուգանվել կամ դատապարտվել մինչև երկու տարվա ազատազրկման:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա