Logo

«Մանչեսթեր Սիթին» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերային պայքարում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 22.06.2019ՍՊՈՐՏ
816754 25ph 2019 04 24t210401z648491048rc12aa91f700rtrmadp3soccer england mun mci - «Մանչեսթեր Սիթին» հաղթում է «Մանչեսթեր Յունայթեդին» տրանսֆերային պայքարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:22

-

-

Ինչպես տեղեկացնում է The Times պարբերականը, «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերին գնելու համար մղվող պայքարում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «քաղաքայինները» 26-ամյա անգլիացու համար համաձայնել են վճարել պահանջվող 65 միլիոն ֆունտ ստեռլինգը: «Լեսթերի»՝ իր ֆուտբոլիստի համար սահմանած նախնական գինը՝ 80 միլիոն ֆունտ ստեռլինգը մանչեսթերյան ակումբներից ոչ մեկը պատրաստ չէր վճարել, այդ պատճառով «աղվեսները» ստիպված են եղել նվազեցնել պաշտպանի տրանսֆերային արժեքը:

Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել, և մնում է եզրափակել պայմանագրի վերջին դետալները:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մագուայերին դիտարկում է որպես Վենսան Կոմպանիին փոխարինողի, որը տեղափոխվեց «Անդերլեխտ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա