Logo

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Լուկակուի ծառայություններով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.05.2021ՍՊՈՐՏ
Սիթին հետաքրքրված է Լուկակուի ծառայություններով - «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Լուկակուի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով՝ հաղորդում է Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում:

Չնայած դրան՝ «Ինտերը» չի պատրաստվում հրաժարվել բելգիացու ծառայություններից, Լուկակուն իր հերթին ցանկանում է շարունակել աշխատանքն Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ:

Սկիրան միաժամանակ նշում է, որ չնայած այն տեղեկություններին, թե Լուկակուն կարող է վերադառնալ Անգլիա ու հանդես գալ «Չելսիում», ֆուտբոլիստը բանակցություններ չի վարել լոնդոնյան ակումբի հետ:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն անցկացրած 33 խաղում դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա